top of page

Թրամփը հանճարեղ է անվանել ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչելու Մոսկվայի քայլը

Feb 23, 2022
1 min read

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հանճարեղ եւ շատ խելամիտ է անվանել ԼԺՀ-ն եւ ԴԺՀ-ն ճանաչելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը։ Այս մասին նա ասել է iHeart ռադիոկայանի եթերում։

«Երեկ ես միացրեցի հեռուստացույցն ու ասացի․ «Դա հանճարեղ է»։ Պուտինը Ուկրաինայի մեծ մասն անկախ հռչակեց։ Հիանալի է»,- ասել է Թրամփը։

Նախկին նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն եւս պետք է նման կերպ վարվի իր հարավային սահմաններում։

 
 
 

Comments


bottom of page