top of page
Search

Թրամփը հայտարարել է, որ նախագահի պաշտոնը լքելուց հետո առաջին անգամ մեծ հանրահավաք կանցկացնի


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 26-ին Սպիտակ տնից հեռանալուց հետո առաջին անգամ Օհայո քաղաքում իր աջակիցների մեծ հանրահավաք կանցկացնի: Այս մասին ասվում է ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավարի տարածած հայտարարության մեջ:

«ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը՝ հունիսի 26-ին, մեծ ցույց կանցկացնի Օհայո նահանգի Ուելինգթոն քաղաքում»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Փրկենք Ամերիկան» քաղաքական գործողությունների հանձնաժողովի հանրահավաքը կլինի «շատերից առաջինը»՝ ի պաշտպանություն հանրապետական թեկնածուների եւ Make America Great Again սկզբունքի: Առաջիկա միջոցառման նպատակն է լինելու աջակցել հանրապետական ​​Մաքս Միլլերին, ով հաջորդ տարի նախատեսում է ընտրվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ Օհայոյից:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page