top of page

Թրամփը հայտարարել Է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին

Oct 23, 2020
1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

     «Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդությանը, սակայն չի հայտնելч խոսել է արդյոք երկրների ղեկավարների հետ, թե ոչ»,- հայտել են ծառայությունից:

     Թրամփը հայտարարել է նաև Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի վերաբերյալ բանակցությունների «դրական առաջընթացի» մասին։ «Մենք խոսում ենք այդ մասին, մենք խոսում ենք Հայաստանի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Այնտեղ շատ լավ մարդիկ են ապրում։ Շատ նպատակասլաց, անհավանական մարդիկ են։ Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել Է Թրամփը լրագրողներին։

     Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները գտնվում են Վաշինգտոնում, որտեղ հանդիպում են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

 
 
 

Comments


bottom of page