Թրամփը կարծում է, որ Չինաստանը սխալմամբ է թույլատրել կորոնավիրուսի տարածումը
May 9, 2020
1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանի իշխանությունները հավանաբար սխալմամբ են թույլ տվել նոր կորոնավիրուսի տարածումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ամերիկայի նախագահն ասել է ուրբաթ օրը Fox News-ի եթերում:
Թրամփը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում էր ամերիկացի մասնագետներ ուղարկել Չինաստան ՝ օգնություն տրամադրելու նպատակով, սակյան մերժում է ստացել:
Թրամփը հայտարարել է, որ վարակը տարածվել է ավելի քան 180 երկրներում: «Եթե նայեք, թե ինչ է կատարվում Ռուսաստանում, դա սարսափելի իրավիճակ է, – ասել է ԱՄՆ նախագահը: – Այդպես է և ամբողջ աշխարհում»:
Թրամփը չի բացատրել, թե ինչու է նա նման գնահատական տվել հենց Ռուսաստանում ստեղծված իրավիճակին:




Comments