top of page

Թոքերի 70% ախտահարում ունեցող 91-ամյա կինն այսօր դուրս է գրվել

May 21, 2020
1 min read

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը գրում է. «Սրբուհի տատիկն է` 91 տարեկան։ Նա այսօր դուրս գրվեց բժշկական կենտրոնից։ Սրբուհի Մուրադյանը բուժկենտրոն էր ընդունվել նոր կորոնավիրուսով, ախտորոշվել էր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ՝ ախտահարված էր թոքերի շնչական մակերեսի շուրջ 70%-ը։ Նա իր խորին շնորհակալությունը հայտնեց բուժանձնակազմին` մաղթելով, որ վիրուսը շուտ անհետանա աշխարհից»:

 
 
 

Comments


bottom of page