top of page

Թուրքմենստանի նոր նախագահը ընդունել է կառավարության հրաժարականը

Mar 20, 2022
1 min read

Թուրքմենստանի նորընտիր նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն այսօր ընդունել է կառավարության բոլոր անդամների հրաժարականը, տեղեկացրել է Turkmenportal-ը։

Երդմնակալության արարողությունից հետո պետության ղեկավարը ստորագրել է կառավարության հրաժարականի որոշումը՝ Թուրքմենստանի Սահմանադրության 92-րդ հոդվածին, ինչպես նաեւ «Թուրքմենստանի կառավարության մասին» օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան, տեղեկացրել է թուրքմենական հեռուստատեսության «Վաթան» տեղեկատվական ծրագիրը։

Փաստաթղթով նախատեսվում է, որ Թուրքմենստանի կառավարության՝ լիազորությունները վայր դրած անդամները կշարունակեն կատարել իրենց պաշտոնական պարտականությունները մինչեւ կառավարության նոր կազմի ձեւավորումը։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի էր ունեցել Սերդար Բերդիմուհամեդովի երդմնակալության արարողությունը։


 
 
 

Comments


bottom of page