top of page

Թուրքմենստանը մարդասիրական օգնություն կուղարկի Ուկրաինա

Apr 28, 2022
1 min read

Թուրքմենստանը մարդասիրական օգնություն կուղարկի Ուկրաինա, այդ թվում՝ դեղամիջոցներ եւ «տեքստիլ արտադրանք»։ Այս մասին հայտնում է Թուրքմենստանի ԱԳՆ-ն։ «Ելնելով թուրքմեն ժողովրդի հումանիզմի ավանդույթներից՝ Թուրքմենստանն այս տարվա ապրիլին մարդասիրական օգնություն կուղարկի ուկրաինացի ժողովրդին։ Մարդասիրական բեռի կազմը ներառում է Թուրքմենստանի բժշկական արդյունաբերության դեղամիջոցներ եւ այլ ապրանքներ, ինչպես նաեւ տեքստիլ արտադրանք»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

 
 
 

Comments


bottom of page