top of page

Թուրքիան մտադիր չէ ընդունել ներգաղթյալների նոր ալիքին Աֆղանստանում տիրող իրավիճակի պատճառով

Jul 27, 2021
1 min read

Թուրքիան մտադիր չէ ընդունել ներգաղթյալների նոր ալիքին Աֆղանստանում տիրող իրավիճակի պատճառով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տանժու Բիլգիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք զարմանքով ընդունեցինք Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան հարմար վայր է աֆղանացի փախստականների համար: Թուրքիան ոչ մի դեպքում չի ստանձնի երրորդ երկրների միջազգային պարտավորություններն ու չի ընդունի ներգաղթյալների նոր ալիքին»,-նշել է նա:

 
 
 

Comments


bottom of page