Թուրքիան հրաժարվել է Կիպրոսի օգնությունից
- Anews
- Feb 8, 2023
- 1 min read

Թուրքիան հրաժարվել է Կիպրոսի Հանրապետության փրկարարների օգնությունից՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած ողբերգական երկրաշարժից հետո։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ քարտուղար Կոռնելիուս Կոռնելիուն։ «Կիպրոսի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցել փրկարարական աշխատանքներին՝ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո, սակայն թուրքական կողմը չի ընդունել այդ օգնությունը»,-ասվում է Կիպրոսի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Comments