top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Թուրքիան խախտել է սիրիացի փախստականի իրավունքները՝ վտարելով նրան երկրից․ ՄԻԵԴ



Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեքշաբթի վճիռ է կայացրել, որ Թուրքիան անօրինական կերպով հայրենադարձել է սիրիացի փախստականին այն բանից հետո, երբ ստիպել է նրան ստորագրել փաստաթուղթ, որում ասվում է, որ նա կամավոր է վերադառնում, գրում է Reuters-ը։ Ստրասբուրգի դատարանը Թուրքիային պարտավորեցրել է մոտ 12250 եվրո վճարել Մուհամմադ Ֆավզի Աքքադին, որը ներկայումս ապաստան է խնդրում Գերմանիայից։ ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ Աքքադը Սիրիայի պատերազմից փախել է Թուրքիա 2014 թվականին եւ ձերբակալվել՝ 2018 թվականի հունիսին Հունաստանի սահմանը հատելու փորձի ժամանակ։ Նրան տարել են Հաթայ նահանգ՝ Սիրիայի սահմանի մոտ, եւ ստիպել են ստորագրել իրեն անհասկանալի փաստաթուղթ, որում ասվում է, որ նա կամավոր է վերադառնում։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page