Թուրքիան եւ Ուկրաինան կստորագրեն համաձայնագիր ազատ առեւտրի մասին
Feb 2, 2022
1 min read

Ուկրաինան եւ Թուրքիան հինգշաբթի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Կիեւ կատարելիք այցի ընթացքում, կստորագրեն համաձայնագիր ազատ առեւտրի մասին։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեթ Մուշը, գրում է Milliyet թերթը։ «Վաղը մենք Ուկրաինայի հետ կստորագրենք համաձայնագիր նոր սերնդի ազատ առեւտրի մասին։ Առեւտուրը շատ կարեւոր է Ուկրաինայի հետ մեր հարաբերություններում։ 2021թ. դրա ծավալը կազմել է 7,4 մլրդ դոլար՝ ավելանալով 59 տոկոսով»,- ասել է նախարարը։




Comments