top of page

Թուրքիան ԵՄ-ից օգնություն է խնդրել երկրում մոլեգնող անտառային հրդեհները մարելու համար

Aug 3, 2021
1 min read

Թուրքիան օգնություն է խնդրել ԵՄ-ից երկրում տարածվող հզոր անտառային հրդեհները մարելու համար: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

«Թուրքիան գործարկել է Քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմը: Խորվաթիան և Իսպանիան արդեն հայտնել են աղետի գոտի հրշեջ ինքնաթիռներ ուղարկելու մասին»,- ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 29-ին հայտարարել է, որ պետությունը կրակի դեմ պայքարում մոբիլիզացրել է բոլոր հնարավոր ուժերը:

Հիշեցնենք, որ օրեր շարունակ Թուրքիայի հարավային շրջաններում հզոր անտառային հրդեհներ են մոլեգնում, որոնց հետևանքով մի շարք հյուրանոցներ են տարհանվել առողջարանային քաղաքներում:

 
 
 

Comments


bottom of page