top of page

Թուրքիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1761 նոր վարակակիր

Sep 9, 2020
1 min read

Ermenihaber.am-ը գրում է, որ Թուրքիայում սեպտեմբերի 8-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 53 մարդ։

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։ Նշվում է, որ 1 օրում անցկացված 110.565 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.761 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.093 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 253.245 մարդ, իսկ 1.159 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 283.270 և մահվան 6.782 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 7 մլն 994.029-ի։

 
 
 

Comments


bottom of page