top of page

Թուրքիայում 4-օրյա պարետային ժամ է սահմանվել

May 12, 2020
1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում 4-օրյա պարետային ժամ սահմանելու մասին: Այս մասին հայնում է ТАСС-ը։

«Մայիսի 16-19-ը կրկին կարգելվի տնից դուրս գալը: Բացի այդ, չեղարկվում է մուտք ու ելքի արգելքը դեպի 9 նահանգ՝ Ադանա, Դենիզլի, Դիարբեքիր, Քահրամանմարաշ, Մարդին, Օրդու, Թեքիարդաղ, Տրապիզոն, Շանլըուրֆա»,- ասել է Էրդողանը:

Նշենք, որ վերջին տվյալներով  Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 139,771-ի, մահացել է 3,841-ը։ 

 
 
 

Comments


bottom of page