top of page

Թուրքիայում 1 տարում գնաճը կազմել է 11.77%

Sep 6, 2020
1 min read

Թուրքիայում վերջին 1 տարվա ընթացքում գնաճը կազմել է 11.77%: Այս մասին հայտնի է դարձել այդ երկրի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Տվյալների համաձայն՝ օգոստոսին գնաճը կազմել է 0.86%, 2019-ի դեկտեմբեր-2020-ի օգոստոս ընկած հատվածում՝ 7.29%, իսկ 2020-ի օգոստոսին 2019-ի նույն ամսվա համեմատ գներն աճել են 11.77%-ով:

Նշվում է, որ առողջապահական ծառայությունները թանկացել են 14.68%, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները՝ 13.51%:


Ամենաքիչը թանկացել են կապի ծառայությունները՝ 6.37%, մշակութային ու զվարճանքի ծառայությունները՝ 6.61% և կրթությունը՝ 8.5%:

 
 
 

Comments


bottom of page