top of page

Թուրքիա-Իրան սահմանին գրանցվել է երկրաշարժ. զգացվել է Հայաստանում

Aug 12, 2020
1 min read

Թուրքիա-Իրան սահմանին օգոստոսի 12-ին` ժամը 03։29-ին (Երևանի ժամանանով) գրանցված երկրաշարժի ցնցումներն զգացվել են նաև Հայաստանում։

Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդում է, որ էպիկենտրոնը գտնվել է Իգդիրից 12կմ հարավ-արևելք, Երևանից 48կմ հարավ-արևմուտք։ Ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.4 մագնիտուդ (նախնական տվյալով` 6 բալ), օջախը` 2կմ խորությամբ։

Ցնցումներն զգալու մասին սոցիալական ցանցերում նշումներ են կատարել Երևանի բնակիչները։

Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի կայքը հնարավոր էպիկենտրոն է նշում ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայությունը դեռ տեղեկություն չի հաղորդում։

 
 
 

Comments


bottom of page