Թուրքերի նպատակը Հայաստանում քաղաքական խժդժություններ ստեղծելն էր. Անդրանիկ Թևանյան

Քաղաքականության մեջ անբարոյականությունը սկսվեց այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ Ղարաբաղը բեռ է, որ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով է հնարավոր զարգացնել Հայաստանը. Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման խորհրդի անդամ Անդրանիկ Թեւանյանը: «Դրա պատասխանը չտվրեց, դա ծնեց հոկտեմբերի 27, 1995-1996 թբվականի կեղծիքներ: 1998-ին ազատվեցինք դրանից, բայց 2018-ին դա վերադարձավ, իսկ 2020-ին հանձնեց Արցախի պետականությունը»,-ասաց Թեւանյանը:
Նա հայտարարեց, որ թուրքական 5-րդ շարասյունը թափ առավ. «Ես համոզված եմ, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւում կանգնած է Թուրքիան: Թուրքերի նպատակը Հայաստանում քաղաքական խժդժություններ ստեղծելն էր: Ուշադրություն, հոկտեմբերի 27-ից հետո ովքեր էին ուզում վերցնել իշխանությունը, նրանք հիմա էլ պետական շենքերում են: Անդրանիկ Քոչարյան, Վաղարշակ Հարությունյան, Գագիկ Ջհանգիրյան եւ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ:
Թուրքերին չհաջողվեց հետ բերել իր կորցրածը, մեր պետականությունը կանգուն մնաց: Բայց թուրքերը շարունակեցին թուրքական 5-րդ շարասյանը իրենց աջակցությունը: Ես պնդում եմ, որ 2008-ի մարտի 1-ի հետեւում գլխավոր շահառուն Թուրքիան էր, իսկ Նիկոլ Փաշինյանը նրանց գործիքը»,-հայտարարեց նա:




Comments