top of page

Թունիսը ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման թույլտվություն է տվել

Jan 31, 2021
1 min read

Թունիսի իշխանությունները COVID-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման թույլտվություն են տվել, հայտնում են թունիսյան ԶԼՄ-ները:

Թույլտվության գորժողության ժամկետը մեկ տարի է: Հաղորդագրություններում ընդգծվում է, որ նման քայլը կարող է արագացնել Թունիսին ռուսական պատվաստանյութերի մատակարարման բանակցային գործընթացը:

Լրատվամիջոցները նշում են, որ հարեւան երկրները՝ Մարոկկոն եւ Ալժիրը, վաղուց են սկսել Ռուսաստանի Դաշնությունից եւ Չինաստանից պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացը, ինչի շնորհիվ արդեն մեկնարկում են բնակչության պատվաստումները: Ի սկզբանե Թունիսը ակնկալում էր ձեռք բերել Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութը, սակայն դժվար թե կարողանա սեղմ ժամկետում ստանալ այն, հաղորդում է «Ինտերֆաքսը» :

 
 
 

Comments


bottom of page