top of page

Թշնամու ախորժակն աճում է իշխանությունների ինստիտուցիոնալ անգործության հաշվին. Արթուր Բաղդասարյան

Dec 13, 2020
1 min read

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԴԵ ԵԿ ՎԱՐԴԱՊԵՏ ՈՒ ՄԻ ԽԵՆԹԱՑԻՐ։ Նորից հարձակում և նորից տարածքների հանձնում և կրկին լռություն։ Երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողը փոխանակ կոշտ հակադարձմանը Ալիևյան կլանի հերթական դավադիր հարձակմանը և վերջին հոխորտանքներին, իր մամուլի խոսնակի շուրթերով դիմում է ում՝ ընդամենը Ռուսատանի խաղաղապահ կորպուսին, այո ոչ թե Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը վարչապետի կամ գոնե ԱԳ, ՊՆ մակարդակով այլ այո, ընդամենը մամուլի խոսնակի միջոցով ՌԴ հարյուրավոր կորպուսներից մեկի հրամանատարին։

Տեղին է ասել` ԴԵ ԵԿ ՎԱՐԴԱՊԵՏ ՈՒ ՄԻ ԽԵՆԹԱՑԻՐ։ Ցավով եմ ասում, բայց արդեն տեսանելի է, որ թշնամու ախորժակն աճում է օրվա իշխանությունների ինստիտուցիոնալ անգործության հաշվին։ Հայրենակիցներ, Հայաստանին մի նոր սկիզբ է հարկավոր և այդ սկիզբը պետք է լինի խոհեմության ու փորձի, ազգայինի և ուժի ներդաշնակմամբ,զուլալ և միասնական»։

 
 
 

Comments


bottom of page