top of page

Թշնամին փորձում է հոգեբանական մեծ ճնշում գործադրել Հայաստանի վրա. Հոխիկյան

Mar 11, 2021
1 min read

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Վերջին օրերին ավելի են ահագնացել խոսակցությունները մեր հանրության շրջանում, թե մարտի 16-ին կարող է նոր պատերազմ լինել Հայաստանի դեմ։ Այդ խոսակցությունը իր հետ բերել է նոր ու մեծ անհանգստության՝ տարբեր հետևանքներով հանդերձ։

Այսօր անպայման տեսանյութով մանրամասն կանդրադառնամ, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում և նաև թե ինչու առաջիկա օրերին պատերազմ Հայաստանի դեմ չի լինի։

Այս պահին հստակ կարող եմ ասել, որ թշնամին փորձում է հոգեբանական մեծ ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ինչպես հանրային գիտակցության, այնպես էլ քաղաքական առումով։ Դրա թիվ մեկ նպատակը նոր զիջումներ կորզելն է։ Բայց պատերազմի չի գնա Ադրբեջանը։ Հիմա՝ առաջիկա ամսվա ընթացքում չի գնա»:

 
 
 

Comments


bottom of page