top of page

Թշնամին փորձել է շրջափակել մեր դիրքը. Ինչ է կատարվել Երասխում

Jul 26, 2021
1 min read

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը փորձել են իրականացնել ինժեներական աշխատանքներ` հայկական դիրքերի ուղղությամբ զորքեր տեղաշարժելով եւ ինտենսիվ կրակահերթեր արձակելով: Այս մասին հայտնում է «Զինուժ» մեդիան:

«Իրանց ինժեներական տեխնիկալով փորձել են կտրել պոստը, թիկունքում թողնելով մեր էն մյուս պոստերը բայց նրանց չհաջողվեց»,- պատմում է պայմանագրային զինծառայող Մանուկ Մանուկյանը: Հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի զինատեսակներից, հայկական ստորաբաժանումները կազմակերպված պատժիչ գործողություններ են իրականացրել, որից հետո միայն հակառակորդը դադարել է կրակել: Մանրամասները` տեսանյութում:


 
 
 

Comments


bottom of page