Թիվ 194 հիմնական դպրոցում ԱԻՆ-ը վարժանք է անցկացրել

Արտակարգ իրավիճակներում բնակչության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի, տարբեր կառույցների աշխատակիցների տեսական և գործնական գիտելիքների ստուգման գործընթացները շարունակվում են: Էրեբունի վարչական շրջանի թիվ 194 հիմնական դպրոցում Երևանի փրկարարական վարչության համապատասխան մասնագետների մասնակցությամբ անցկացվել է գործնական պարապմունք «Աշակերտների և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով: Հատուկ տակտիկական ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել ղեկավար կազմի, աշխատակիցների, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների տեսական և գործնական գիտելիքների կիրառումը ստեղծված իրավիճակում: Ստուգվել են դպրոցում առկա պաշտպանական կառույցների, օդային տագնապ ազդանշանից հետո պատսպարման կազմակերպման, ինչպես նաև էներգամատակարարման, ջրամատակարարման, կապի և ազդարարման համակարգերի աշխատանքը: Գործընթացն իրականացվել է հետևյալ հաջորդականությամբ՝ ազդարարում, պատսպարում, ընդհանուր հետախուզություն, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների իրականացում: Ավարտին ամփոփվել են ուսումնավարժանքի արդյունքները:




Comments