top of page

Թիկունքից՝ հայոց բանակին. ՊԵԿ-ն ակտիվորեն մասնակցում է բոլոր միջոցառումներին

Nov 4, 2020
1 min read

Պետական եկամուտների կոմիտեն այս օրերին ակտիվորեն մասնակցում է հնարավոր բոլոր միջոցառումներին՝ թիկունքից օգնելու հայոց բանակին։

Ընդհանուր առմամբ, արդեն շուրջ 530 միլիոն դրամ փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին։ Զուգահեռաբար, Պետական եկամուտների կոմիտեն ակտիվորեն ներգրավված է այս օրերին կազմակերպվող ակցիաներում։ Կոմիտեն միացել է «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը և ուղարկել է թղթի թափոնների առաջին խմբաքանակը։ Գործընթացը կլինի շարունակական։ Բացի դրանից՝ կոմիտեի աշխատակիցները հանդես են գալիս առաջնագծին օգնելու սեփական նախաձեռնություններով։ Օրերս ՊԵԿ աշխատակիցը Nissan Pathfinder մակնիշի իր անձնական մեքենան նվիրաբերել է ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ համոզված լինելով, որ այն այսօր առավել անհրաժեշտ է ՊՆ-ին և կծառայի հաղթանակին։ Հանուն առաջնագծի, հանուն հաղթանակի։

 
 
 

Comments


bottom of page