top of page

Թեստավորումների ծավալը կմեծանա. Տիգրան Ավինյան

May 26, 2020
1 min read

Պարետ Տիգրան Ավինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտատարեց, որ թեստավորումների ծավալը կմեծանա:

«Քննարկել ենք նաև թեստավորման քաղաքականությունը՝ մասնավոր թեստավորող լաբորատորիաների ներգրավմամբ, որի արդյունքում թեստավորումն ավելի մեծ ծավալների կհասնի»,- ասաց նա:

Ավինյանը հայտնեց նաև, որ պարետատանը քննարկել և չեն բացառել որոշ պայմանների դեպքում նորից կարանտինային ռեժիմի սահմանումը. «Որոշ բնակավայրերում նման ռեժիմ սահմանում ենք, ինչպես օրինակ՝ Սևանում, Արենիում: Ամեն ջանք դրվելու է, որ դրան չվերադառնանք»,-ասաց փոխվարչապետը:

 
 
 

Comments


bottom of page