Թեհրանն անընդունելի է համարում Վրաստանի սահմանապահների վերաբերմունքն Իրանի քաղաքացիների նկատմամբ
Sep 23, 2021
1 min read

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն անընդունելի է անվանել Վրաստանի սահմանապահների խտրական ու անպատշաճ պահվածքն Իրանի քաղաքացիների նկատմամբ եւ Թբիլիսիին կոչ է արել հնարավորինս շուտ լուծել հարցը: Այս մասին հայտնում է Tasnim News-ը: Երկիր մուտք գործելու հարցում խտրական եւ անպատշաճ վերաբերմունքնի վերաբերյալ Վրաստանում բնակվող իրանցիների բողոքներին ի պատասխան՝ Խաթիբզադեն ասել է, որ Թբիլիսիում Իրանի դեսպանատունն ուշադիր հետեւում է այս խնդրին, ինչպես նաեւ այդ մասին տեղեկացվել է Թեհրանում Վրաստանի դեսպանատանը: Նա նաեւ իր ակնկալիքն է հայտնել, որ Վրաստանի իշխանությունները հնարավորինս արագ կլուծեն այդ խնդիրները: Նշենք, որ վերջերս վրացի սահմանապահներն արգելել են իրանցիների մուտքը Վրաստան, նույնիսկ նրանց, ովքեր մշտական վիզա ունեն:




Comments