top of page

«Թեհրանից ժամանեց հերթական ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով»․ Արսեն Թորոսյան

Feb 28, 2020
1 min read

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։ Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ։ Մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր տեստ. բոլորը եղել են բացասական»։ 

 
 
 

Comments


bottom of page