top of page

Թեհրանը միշտ նախապատվությունը տվել է բանակցություններին. Էբրահիմ Ռայիսի

Sep 5, 2021
1 min read

Թեհրանը միշտ նախապատվությունը տվել է բանակցություններին որպես դիվանագիտական գործիքի, սակայն 2015 թվականին կնքված միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները պետք է գործնական արդյունքներ գրանցեն և համապատասխանեն Իրանի ժողովրդի իրավունքին՝ վերջ դնելով դաժան պատժամիջոցներին:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է ելել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով տեղի հեռուստատեսությամբ: Երկրի ղեկավարը բացառել է Գործողությունների Համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումը՝ ճնշումների ներքո: Վերջինս շեշտել է, որ նման մարտավարությունը երբեք որևէ արդյունք չեն բերել ԱՄՆ-ին և Եվրոպային:

«Բանակցություններն ու երկխոսությունը եղել են և շարունակելու են լինել դիվանագիտությանը ծառայող միջոցներ: Մենք չենք հրաժարվում բանակցություններից և երկխոսությունից: Սակայն ամերիկացիներն ու արևմտյան երկրների ներկայացուցիչները կողմ են ճնշումներով ուղեկցվող բանակցություններին»,- շեշտել է իրանցի առաջնորդը:

Ռայիսին շեշտել է նաև, որ «հետ քայլ չի անի Իրանի ժողովրդի իրավունքները վերակենդանացնելու գործում»:

 
 
 

Comments


bottom of page