top of page

Թբիլիսին Ադրբեջանի ներկայացուցիչներին հրավիրել է հետևելու տեղի խորհրդարանական ընտրություններին

Sep 6, 2020
1 min read

Ադրբեջանի ներկայացուցիչները կկարողանան հետևել Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայանալիք ընտրություններին: Այս մասին տեղեկացնում է «Грузия онлайн» պորտալը: Վրաստանի արտգործնախարարությունը հրավերներ է ուղարկել 50 երկրներ ՝ տեղական խորհրդարանական ընտրություններին դիտորդներ ուղարկելու համար: Այսպիսով, դիտորդական հրավերներ են ուղարկվել Եվրամիություն, ՆԱՏՕ, ՎՈՒԱՄ կազմակերպություն, որում ընդգրկված են Ադրբեջանը, Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան, ինչպես նաև գործընկեր երկրներ և տարբեր միջազգային կազմակերպություններ:

Վրաստանի իշխանությունների հրավերը ուղեկցվում է նաև հատուկ արձանագրություններով` կորոնավիրուսի պայմաններում դիտորդների երկիր մուտք գործելու պայմանների վերաբերյալ:

 
 
 

Comments


bottom of page