Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյունից տուժածների մեջ հայեր լինելու մասին
Oct 19, 2019
1 min read

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ։ Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել բնական գազով աշխատող ջրատաքացուցչի տնայնագործական եղանակով մոնտաժված լինելու պատճառով»:




Comments