Թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի (Տեսանյութ)
Aug 11, 2019
1 min read

Չինաստանում «Լեկինա» սուպերթայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, ևս 20 մարդ համարվում է անհետ կորած:
Տարհանվել է ավելի քան 1 մլն մարդ:Մահացությունների մեծ մասը տեղի է ունեցել Վենժոու քաղաքում, որտեղ հորդառատ անձրևները սողանքներ են առաջացրել, Այս մասին հայտնում են պետական լրատվամիջոցները:
Լեքիման վնասել է բերքը և 34,000 տուն: Ուղղակի տնտեսական վնասը կազմում է 14,57 միլիարդ յուան (1,7 միլիարդ ֆունտ), այս մասին հայտնում են պետական լրատվամիջոցները:




Comments