Թայվանը F-16 կործանիչի առաջին ավիախմբի շահագործման արարողություն է անցկացրել
Nov 18, 2021
1 min read

Թայվանը F-16 կործանիչի առաջին ավիախմբի շահագործման արարողություն է անցկացրել, հաղորդում է AFP-ը։ Նախագահ Ցայ Ին-վենը հետեւել է արարողությանը Ցզյայի քաղաքում Թայվանում Վաշինգտոնի դե-դակտո դեսպան Սանդրա Ուդքիրքի հետ։ Կղզին ունի նաեւ Mirage ֆրանսիական արտադրության ինքնաթիռներ եւ տեղական արտադրության ռազմական ինքնաթիռ։ Բազմաթիրախային F-16V-ն ունի կատարելագործված ռադիոլոկացիոն համակարգեր, ինչպես նաեւ սպառազինության, նավիգացիայի եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր։ Նոր ավիախմբի գործարկումը տեղի է ունենում Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ Թայվանի շուրջ լարվածության աճի ֆոնին։




Comments