Թալիբներն Աֆղանստանում ԶԼՄ-ներին կոչ են արել հետեւել իսլամական արժեքներին
Feb 6, 2022
1 min read

«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ Աֆղանստանում ԶԼՄ-ները պետք է անաչառ լինեն եւ հավատարիմ իսլամական արժեքներին, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Իսլամական Էմիրությունը (թալիբների քաղաքական համակարգն այդպես է կոչում Աֆղանստանը - խմբ.) հավատարիմ է ԶԼՄ-ների ազատությանը, սակայն դրանք պետք է նաեւ անաչառ լինեն եւ հավատարիմ իսլամական եւ ազգային արժեքներին: Մենք ձգտում ենք վերացնել լրատվամիջոցների համար խոչընդոտները եւ կոչ ենք անում նրանց հետեւել ԶԼՄ-ների մասին օրենսդրությանը»,- թվիթերում գրել է թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը:




Comments