top of page

Թալիբները վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի Լաշկարգահ քաղաքի վրա

Aug 13, 2021
1 min read

«Թալիբան» շարժման գրոհայինները գրավել են Աֆղանստանի հարավում գտնվող Հիլմենդ նահանգի վարչական կենտրոնը` Լաշկարգահ քաղաքը, հայտնում է Ariana News-ը:


«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ Հերաթ, Քանդահար, Հելմանդ եւ Բադղիս նահանգներն ամբողջությամբ գտնվում են թալիբների ձեռքում:


Զինյալները նաեւ 48-ժամյա զինադադար են հայտարարել` քաղաքից խաղաղ բնակիչներին ու զինվորականներին տարհանելու համար:


Ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Աֆղանստանում օպերացիայի ավարտի մասին, որի արդյունքում թալիբները մի քանի ուղղություններով ավելացրեցին հարձակման տեմպերը:

 
 
 

Comments


bottom of page