top of page

Թալիբները պաշարել են Փանջշեր նահանգը

Aug 23, 2021
1 min read

«Թալիբան» շարժման գրոհայինները պաշարել են Փանջշեր նահանգի դիմադրության ուժերը եւ պատրաստվում են բանակցությունների: Այս մասին օգոստոսի 23-ին Twitter-ում հայտնել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլահ Մուջահիդը:

««Թալիբան»-ի ուժերը դիրքեր են գրավել Փանջշերի մոտակայքում: Թշնամին (դիմադրության ուժերը) պաշարված է: Մենք ձգտում ենք խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով»,- Twitter-ում գրել է Մոջահիդը, փոխանցում է« Իզվեստիա»-ն:

Ավելի վաղ` երկուշաբթի, աֆղանցի լրագրողը հայտնել էր, որ թալիբները կրկին վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի Բաղլան նահանգի Փուլի Հեսար, Դեհ Սալահ եւ Բանու նահանգների նկատմամբ` հետ մղելով դիմադրության ուժերին:

Կիրակի` օգոստոսի 22 -ին, թալիբները դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդին չորս ժամ ժամանակ էին տվել հանձնվելու համար: Նա պատասխանել էր, որ Փանջշերի բնակիչները պատրաստ են դիմակայությանը, ինչպես` խորհրդային ռազմական ներկայության օրերին եւ չեն հանձնի տարածքը:

Մասուդը` Հյուսիսային դաշինքի հանգուցյալ ղեկավար Ահմադ Շահ Մասուդի որդին, ով նույնպես կռվել էր թալիբ գրոհայինների հետ, նշել է, որ թալիբները մերժել են դիմադրության հետ բանակցությունները` չնայած, նրա խոսքով, դիմադրությունը պարզապես ցանկանում է ավարտել պատերազմն Աֆղանստանում եւ երկխոսության է ձգտում:

Օգոստոսի 19-ին թալիբների վերահսկողությունից դուրս գտնվող Փանջշեր նահանգի դիմադրության մարտիկները խնդրեցին արեւմտյան երկրներին զենքով օգնել իրենց: Դիմադրության ղեկավար Ահմադ Մասուդը հայտարարել է, որ իր կոչին արդեն արձագանքել են աֆղանական բանակի մարտիկները, ովքեր զենքով ու տեխնիկայով ուղեւորվում են Փանջշեր:

 
 
 

Comments


bottom of page