Թալիբները հայտարարել են Պակիստանի հետ սահմանին գտնվող Սայեդ Քարամ շրջանի գրավման մասին
Aug 14, 2021
1 min read

«Թալիբան» շարժման կողմնակիցները վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի Պակտիա նահանգի Սայեդ Քարամ շրջանի վրա, Twitter-ի էջում հայտնել է թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը: Նա պնդում է, որ տեղի ոստիկանության պետը անցել է արմատականների կողմը, փոխանցել է ՏԱՍՍ-ը: «Թալիբները եւ նրանց դաշնակիցները կորուստներ են պատճառել զինվորներին, գրավել երկու տանկ եւ զենք ու զինամթերք», - նշել է Մուջահիդը: Նա նաեւ հավելել է, որ կառավարական ուժերը նահանջել են: Քաբուլի աղբյուրները դեռ չեն հայտնում Պակտիա նահանգում տիրող իրավիճակի մասին, որը արեւելքից սահմանակից է Պակիստանին: Սայեդ Քարամ շրջանի գրավումը թալիբներին հնարավորություն կտա կիսել նահանգը եւ կհեշտացնի նրանց առաջխաղացումը դեպի վարչական կենտրոն Գարդեզ:




Comments