top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Թալիբները հայտարարել են, որ մշտական կառավարություն ձևավորման համար ամիսներ կպահանջվեն


Աֆղանստանում մշտական ​​կառավարության ձեւավորման գործընթացը կարող է երկար տեւել՝ մինչեւ մի քանի ամիս, այդ մասին NHK հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է «Թալիբան» շարժման կատարական քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մոհամմադ Սոհաիլ Շահինը: «Նախարարները դեռ կարող են փոխվել, եւ կաբինետի վերջնական կազմը ձեւավորելու համար կարող են օրեր կամ ամիսներ պահանջվել», - ասել է Շահինը: Թալիբների ներկայացուցիչը նաեւ հավելել է, որ թալիբները պատրաստ են «մտնել նոր փուլ եւ երկկողմ հարաբերություններ հաստատել ԱՄՆ հետ»՝ պայմանով, որ Վաշինգտոնը ապասառեցնի Աֆղանստանի ակտիվները, քանի որ երկիրը կանգնած է լուրջ հումանիտար ճգնաժամի առջեւ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page