top of page

Թալիբները Աֆղանստանի Կենտրոնական բանկի նոր ղեկավար են նշանակել

Aug 23, 2021
1 min read

Թալիբները Աֆղանստանի կենտրոնական բանկի՝ Da Afghanistan Bank-ի ղեկավարի նոր պաշտոնակատար են նշանակել, այն բանից հետո, երբ նրա նախկին կառավարիչ Աջմալ Ահմադին լքել է երկիրը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով աֆղանական Pajhwok լրատվական գործակալությանը:

Գործակալության տվյալներով՝ բանկը ղեկավարելու է Մոհամմադ Իդրիսը: Նախկինում նա ղեկավարել է «Թալիբան»-ի տնտեսական հանձնաժողովը:

Հաղորդվում է, որ Իդրիսը նշանակվել է կառավարչի պաշտոնակատար՝ «պետական հիմնարկների գործունեության կազմակերպման, բնակչության բանկային եւ այլ խնդիրների լուծման նպատակով»:

Օգոստոսի կեսերին Ահմադին հայտարարել էր, որ լքել է երկիրը «նախազգուշական նպատակներով»: Նրա խոսքով՝ Աֆղանստանի կառավարության փլուզումն արագ ընթացավ: Ահմադին ասել էր, որ «չի կարող ներել» նախագահ Աշրաֆ Հանիին այն բանի համար, որ նա անցումային շրջանի ծրագիր չի պատրաստել:

 
 
 

Comments


bottom of page