top of page

Թաթոյանը ուղերձ է հղել աղջիկ երեխաների միջազգային օրվա կապակցությամբ

Oct 11, 2021
1 min read

ՄԻՊ Արման Թաթոյանի ուղերձը Աղջիկ երեխաների միջազգային օրվա կապակցությամբ: Նա, մասնավոերապես, նշել է. «Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով ու երջանկությամբ, տալիս են կյանքի դժվարությունները հաղթահարելու անսպառ մոտիվացիա։ Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը, որ մեր կարծրատիպերի պատճառով ձախողվի նրանց կյանքի ճանապարհը: Սա աղջիկ երեխաների այս միջազգային օրվա սկզբունքային նշանավորում է: Պետք է նրանց համար ստեղծենք հավասար պայմաններ, հնարավորություն տանք աղջիկ երեխաներին մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանը: Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, կրթությունից դուրս մնալը, բռնության ենթարկվելու արատավոր երևույթները պետք է ամբողջությամբ դուրս մղվեն մեր հասարակությունից։ Պետք է գիտակցենք, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր բաժին պատասխանատվությունը այս բոլոր հարցերում։

 
 
 

Comments


bottom of page