top of page

Թագուհի Թովմասյանը՝ Գեղարքունիքում տիրող իրավիճակի մասին

Aug 17, 2021
1 min read

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեղեկություններ եմ ստանում, որ ադրբեջանական զինուժը թիրախավորել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերի դիրքերը. * Կութ, Ազատ, Նորաբակ, Սոտք: Սահմանամերձ բակավայրերը վտանգված են: * Կրակոցների և ծանր տեխնիկայի գործադրման արդյունքում հնչած պայթյունների ձայնը խաթարել է բնակիչների խաղաղ կյանքի իրավունքը: * Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հանքավայրի տարածքից՝ նրանց անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով... * Նախնական տվյալներով՝ ունենք երկու զոհ * Հուսամ՝ հայկական զինուժը դիրքային առավելությունները կպահպանի Գեղարքունիքի մարզում... * Դե առավոտյան էլ Երասխում զոհ ունեցանք... Խաղաղ գիշեր բոլորիս»:

 
 
 

Comments


bottom of page