top of page

Ընտրություններին մասնակցելու ենք, պայքարելու ենք և կրելու ենք. Ռոբերտ Քոչարյան

Jan 28, 2021
1 min read

Ընտրություններին մասնակցելու ենք, պայքարելու ենք եւ կրելու ենք: Այս մասին հունվարի 27-ին, 3 լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե ընթացիկ եւ ապագա գործընթացներին ինչպես են մասնակցելու։

«Ես կոչ եմ արել իմ կողմակիցներին ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին գիտեմ, որ մասնակցում են։ Որոշ ներգրավվածություն ունեմ նաեւ ես հանդիպումների, քննարկումների, մտքերի փոխանակման ձեւով։ Ինչի՞ համար ես նաեւ ավելի ակտիվ չեմ ներգրավվել։ Այստեղ պետք է ազնիվ լինենք. պատճառը հետեւյալն է. «Իմ քայլը» խմբակցության համար ես մի մարդ եմ, որին իրենք երկու տարի պահել են բանտում, եւ իրենց մտածելով ինձ իշխանություն տալու դեպքում ես սուրը հանելու եմ եւ աջ ու ձախ վրեժխնդիր լինեմ իրենց հետ։

 
 
 

Comments


bottom of page