top of page

Ընտրությունների ժամանակ իրավապահները պետք է կանխեն իրավունքի ցանկացած խախտում. ՀՀ նախագահ

Jun 19, 2021
1 min read

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանի և ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։

Նշելով, որ այս ընտրությունները տեղի են ունենում մեր երկրի համար բարդ, ճգնաժամային իրավիճակում՝ Հանրապետության նախագահն առանձնապես կարևոր է համարել, որ իրավապահ մարմինները գործեն իրենց լիազորությունների շրջանակներում, առավելագույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով, երաշխավորեն օրինականությունն ու իրավունքի գերակայությունը, խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, ապահովեն հասարակական կարգը:

 
 
 

Comments


bottom of page