top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ընտրությունների արդյունքներով Հայաստանում լինելու է փոփոխություն. Մարուքյան


«Սա նաեւ արվում է նրա համար, որ մասնակցությունը նվազի, որովհետեւ եթե պատկերացնենք 1,2 մլն ընտրողի մեջ Նիկոլ Փաշինյանը տանում է 300 հազար ձայն, դա մի տոկոս է, եթե տանում է 1 մլն ձայնից 300 հազար ձայն, դա մեկ այլ տոկոս է: Հետեւաբար, իրենց պետք է, որ մոտիվացիա չլինի ընտրություններին գնալու: Ռեյտինգային ընտրակարգի դեպքում ժողովուրդն իրավունք է ստանում քաղաքական էլիտա ձեւավորելու: Նրանք, ըստ էության չեն թողնում, որ նոր ուժեր մասնակցեն, նոր մարդիկ ներգրավվեն, եւ կուսակցապետերը որոշեն, թե ով որտեղ է լինելու»,-այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԼՀԿ-ն խախտի պայմանավորվածությունը եւ վարչապետի թեկնածու առաջադրի՝ հաշվի առնելով, որ իրենք արդեն խաղի կանոն են փոխում, Մարուքյանն ասաց. «Եթե դիմացինդ խաբում է, դու ասում ես, որ ինքը վատն է, իսկ եթե դու ես նույնը անում, դու դառնում ես իր նման: Ես չեմ պատրաստվում իմ հանրային խոստումը չեղարկել: Քանի որ ես գիտեմ, որ այս ընտրությունների արդյունքներով Հայաստանում լինելու է փոփոխություն, եթե ընտրությունները չեն կեղծում, հետեւաբար ոչ մի հիմք չկա ընտրությունները հետ գցելու համար: Դա միայն իրենց է ձեռնտու»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page