top of page

Ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ հարուցվել է 7 քրեական գործ․ ԱՀ դատախազ

Apr 4, 2020
1 min read

Արցախի հանրապետության համապետական ընտրությունների ընթացքում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ հարուցվել է 7 քրեական գործ: Այս մասին հայտնում են ԱՀ դատախազության լրատվական ծառայությունից։ Հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում որպես քննության առարկա է ընդունվելու ինչպես լուսանկարահանման բուն նպատակի և շարժառիթների, այնպես էլ դրա միջոցով ընտրողի քվեարկության արդյունքները վերահսկելի դարձնելու հնարավոր դրսևորումների բացահայտումը: «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել նաև Հադրութի շրջանի Տումի համայնքում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ: Երկու քրեական գործ է հարուցվել նաև Մարտունու շրջանում արձանագրված՝ քվեախցիկում միաժամանակ երկու անձի գտնվելու և, հետևաբար, քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերի առթիվ: 

Հիշյալ քրեական գործերն ըստ քննչական ենթակայության ուղարկվել են ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:

 
 
 

Comments


bottom of page