top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ընթացքի մեջ են Ապագա գյուղից այգու կառուցապատման աշխատանքները


2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են Արաքս համայնքի Ապագա բնակավայրի այգու կառուցապատման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանից: Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 9.98 մլն դրամ է, որի 45%-ը համաֆինանսավորվում է համայնքի, իսկ 55%-ը՝ պետության կողմից: Իրականացվող աշխատանքների ընթացքում նախատեսվում է կառուցապատել Ապագայի 694 քմ մակերեսով այգին, որտեղ բնակիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տված հերոսների հիշատակին: Կապալառու ընկերությունը «Սյունիք» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «Բագարանի Բարիք» ՓԲԸ-ն։ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Ապագայում ընթացքի մեջ են նաև մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page