«Ընդհանուր առմամբ այսօր մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում. Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր, կեսօրվանից սկսել է հերտակոծություն. «Մարտունուց դեպի հարավ և Հադրութից դեպի հյուսիսային կողմ, ինչպես ներկայացրել ենք նախորդող օրերին, անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն խումբ, բայց այլ հատվածի դիվերսիոն խմբերի դեմ մարտերը շարունակվում են»,- կենտրոնական հատվածի վերաբերյալ ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ հարավային ուղղությամբ ևս այսօր շատ թեժ մարտեր չեն եղել: Հակառակորդը փորձել է մի քանի անգամ հարձակողական գործողություններ իրականացնել՝ փոքր օջախային գրոհների տեսքով՝ տարատեսակ տեխնիկական միջոցներ կիրառելով: Որոշ հատվածներում հակառակորդը նահանջ է ունեցել:
«Ընդհանուր առմամբ այսօր մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում»,- հավելել է Հովհաննիսյանը:




Comments