top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ընդլայնվել է շահառուների ցանկը


ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության որոշման նախագիծը: Կառավարության որոշմամբ ընդլայնվել են շահառուների խմբերը, որոնք կարող են ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ՝ 2020թ. պետական բյուջեից հատկացված ֆինանսավորման շրջանակներում: Մասնավորապես դա վերաբերում է սահմանամերձ վայրերի բնակիչներին, այսուհետ` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայություններից կարող են օգտվել 194 սահմանամերձ բնակավայրի բնակիչները նախկին` 38-ի փոխարեն, ինչը մոտավոր հաշվարկներով կկազմի 400-500 շահառու:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page