top of page

Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ

Jun 13, 2022
1 min read

«Հայաստան» դաշինքի պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Արամ Վարդեւանյանի եւ Գեղամ Մանուկյանի հետ հանդիպել ենք ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա նաեւ հավելել է. «Քննարկման առարկան Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն էին եւ դրանով պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը այսօրվա Հայաստանում: Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել հետագա համագործակցության կապակցությամբ»:

 
 
 

Comments


bottom of page