top of page

էրիկ Գրիգորյանը աշխատակնքից ազատվելիս չի պարգևատրվել

May 15, 2020
1 min read

Երեկ analitik.am լրատվակայքը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը պաշտոնաթողությունից առաջ պարգևատրել է իրեն և իր մերձավոր աշխատակիցներին։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Կառավարության հրահանգով նախարարության պարգևավճարները պետք է ուղղվեն կորոնավիրուսի հաղթահարման համար բացված հաշվեհամարին, որը սակայն, Գրիգորյանը չի արել: Նա վերջին պարգևավճարները պարզապես գրպանն է դրել»։

Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամաբ՝ ԶԼՄ-ի կողմից հրապարակվել է ապատեղեկատվություն. Էրիկ Գրիգորյանը չի պարգևատրվել ո՛չ հեռանալուց առաջ, ո՛չ էլ դրան նախորդող ամսվա ընթացքում։ 2020 թվականին նախկին նախարարը պարգևատրվել է երկու անգամ՝ հունվար-փետրվար ամսին։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հաղթահարման համար բացված հաշվեհամարին պարգևավճարների փոխանցմանը՝ նշենք, որ Էրիկ Գրիգորյանը մարտ ամսվա աշխատավարձի զգալի մասն արդեն փոխանցել է։



Հավելենք նաև, որ նախարարները չեն կարող պարգևատրել իրենք իրենց։ Պարգևատրման մասին որոշումը կայացնում է ՀՀ վարչապետը։ 

 
 
 

Comments


bottom of page