top of page

Էրդողանը քննադատել է Բայդենին Իսրայելին սատարելու համար՝ հիշեցնելով Հայոց ցեղասպանության ճանաչումը

May 17, 2021
1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին Իսրայելին սատարելու համար՝ հիշեցնելով նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Նրա խոսքով՝ ամերիկյան ռազմական օգնությունը հնարավոր է դարձնում «Իսրայելի ագրեսիան պաղեստինցիների դեմ, որոնք չունեն ինքնապաշտպանության համար ռեսուրսներ»: «Մենք տեսել ենք Բայդենի ստորագրությունը Իսրայելին զենք վաճառելու լուրջ գործարքի փաստաթղթում», - ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արևելքում իր ամենամոտ դաշնակիցին զենք վաճառելու մասին լուրերը: «Պարոն Բայդեն, Դուք այսպես կոչված հայերի ցեղասպանության հարցում հայերի կողքին եք: Այժմ արյունը Ձեր ձեռքին եք մտնում պատմության մեջ՝ աջակցելով Իսրայելին, որը, անհամաչափ ուժ կիրառելով, հարձակվում է Գազայի վրա», - ասել է նա: «Մենք չենք լռելու և շարունակելու ենք պայքարը «Ալ Քուդս»-ի համար (Երուսաղեմ - խմբ.)», - ասել է Էրդողանը: Թուրքիայի առաջնորդը նաև քննադատել է Ավստրիային Իսրայելին աջակցելու համար՝ հայտարարելով, որ կանցլեր Սեբաստիան Կուրցի կառավարությունը փորձում է «քավել Հոլոքոստի մեղքը»՝ «ստիպելով մուսուլմաններին վճարել դրա համար»:

 
 
 

Comments


bottom of page