Էնթոնի Բլինքենը կմասնակցի ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը
May 12, 2022
1 min read

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 14-ին կայցելի Գերմանիա, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը անցյալ ամիս նախարարներին հրավիրել էր ոչ պաշտոնական հանդիպման Բեռլինում: Հանդիպումը տեղի կունենա ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի որոշման ֆոնին։ Մայիսի 15-ին Բլինքենն ԱՄՆ-ի առևտրի ներկայացուցիչ Քեթրին Թայի և առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյի հետ կմեկնի Փարիզ՝ ԱՄՆ-ԵՄ Առևտրի և տեխնիկական խորհրդի երկրորդ հանդիպմանը:




Comments